Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՄԱԿ-ն առաջարկում է 2 մլրդ դոլար հատկացնել Հաիթիին

ՄԱԿ-ն առաջարկում է 2 մլրդ դոլար հատկացնել Հաիթիին
12.12.2012 | 11:33

ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային հանրությանը 2 միլիարդ դոլար հատկացնել Հաիթիին՝ աշխարհում ժանտախտի ամենամասշտաբային համաճարակի դեմ պայքարելու համար, որ բռնկվել է այդ կղզի-պետությունում։ Անցած երկու տարում այդ հիվանդությունից կղզում մահացել է ավելի քան 8 հազար մարդ։
Հատկացվելիք միջոցները պետք է ներդրվեն բուժական անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման համար։ Հաիթիում միաժամանակ ուսումնասիրում են ՄԱԿ-ի դերը հիվանդության տարածման գործում։ Նշվում է, որ ժանտախտի բռնկմանը կարող էին նպաստել ՄԱԿ-ի բազայում ջրահեռացման խողովակների մեջ համապատասխան արտանետումները։ ՄԱԿ-ի ղեկավարությունը չի մեկնաբանում այս ենթադրությունները։

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ